Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ. Shamshyan.com

11:46 • 07.10.17

Հոկտեմբերի 6-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։ 


Կայքի՝ տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։

 
Դատախազության հանրային կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին,որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ Նաիրա Խալաթյանի տունը թալանել են։ Վերջինս այդ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել։