Իսպանիայում 4 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանավորել

21:53 • 07.10.17

Իսպանիայի իրավապահները կալանավորել են շուրջ 4 տոննա կոկաին տեղափոխող նավը:

Ինչպես հաղորդում է Известия-ն՝ վկայակոչելով Twitter-ում իսպանական ոստիկանության հրապարակած հաղորդագրությունը: Ոստիկանության տեղեկությամբ՝ թմրանյութի չափաքանակը փորձել են թաքցնել խոհանոցի տակ գտնվող խցիկում:

Նավի այդ խցիկում՝ խոհանոցի տակ, 3800 կգ կոկաին էին տեղափոխում: Հետաքննություն անցկացնելու նպատակով ձերբակալվել է նավի անձնակազմը՝ 7 մարդ: Թե ում է պատկանում տեղափոխվող թմրանյութը, պարզվում է: