Թրամփը շառլատան է, որն օգտագործել է ամերիկացիների թույլ կողմերը, որ զբաղեցնի նախագահի պաշտոնը. Բայդեն

04:36 • 07.10.17

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շառլատան է, որն օգտագործել է Ամերիկայի ժողովրդի թույլ կողմերը, որպեսզի զբաղեցնի նախագահի պաշտոնը,  հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Բայդենը քննադատել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ Թրամփի ելույթը, որի ընթացքում նախագահը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի 25 միլիոնանոց բնակչությունը:


<<Նման հռետորաբանությունը հիշեցնում է Առաջին եւ Երկրոդ համաշխարհային պատերազմներից առաջ հնչող ելույթները>>,- ասել է Բայդենը լրագրողներին:

Նա նաեւ քննադատել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը, նշելով, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեկուսացնում է ոչ թե Իրանին, այլ ԱՄՆ-ին, ինչի դեպքում ողջ աշխարհը կարող է կասկածի տակ դնել ԱՄՆ դերն ու կշիռը: