ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի 1-ին օրը՝ հոկտեմբերի 9-ին, տեղի կունենան նոր ղեկավարի ընտրությունները: ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուներն են Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերսը (Լիտվա):
Ավելի վաղ ԵԽԽՎ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ իսպանացի Պեդրո Ագրամունտը հեռանում է պաշտոնից, իսկ ԵԽԽՎ ժամանակավոր խոսնակ է նշանակվել առաջին փոխնախագահ Ռոջեր Գեյլը:
Հիշեցնենք, որ գարնանը ԵԽԽՎ բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին:










