Մոսկվայի ավստոսրահից 11 մլն ռուբլի արժողությամբ Gelandewagen մակնիշի մեքենա են առևանգել

20:13 • 12.10.17

Մոսկվայի Կենտրոնական Չերտանովո շրջանում գտնվող ավտոսրահից 11.5 մլն ռուբլի արժողությամբ Gelandewagen մակնիշի ավտոմեքենա են գողացել:

Ինչպես հաղորդում է «Մոսկվա 24» հեռուստաալիքի կայքը, առևանգման մասին լուրն ավտոսրահի անվտանգության ծառայությունից ստացվել է  «02» ծառայություն: Անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ անհայտ անձը ավտոսրահից առևանգել է Mercedes-Benz G 63 AMG մակնիշի ավտոմեքենան:

Նշվում է, որ մեքենան սրահից դուրս գալու պահին առանց պետհամարանիշերի է եղել: Կատարվածի առնչությամբ ստուգում է իրականացվում: