Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանից ԱՄՆ կամուրջ կառուցել

13:47 • 13.10.17

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կամուրջ կառուցել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև: Ըստ այդ առաջարկի՝ կամուրջը պետք է կապի Չուկոտկան ու Ալյասկան:

Ինչպես նշում է ria.ru-ն, Ժիրինովսկին այդ մասին ասել է Ղրիմյան կամրջի շինհրապարակ այցելելուց հետո: Քաղաքական գործիչն այնքան է տպավորվել տեսածով, որ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նաև Սախալինն ու Ճապոնիան կապող կամուրջ կառուցել:

«Մենք կկառուցենք Սախալին-Ճապոնիա (կամուրջ), իսկ հեռանկարում Չուկոտկան կկապենք Ալյասկայի հետ»,-ասել է Ժիրինովսկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Կերչի նեղուցով անցնող կամուրջը միացնելու է Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը: Այն լինելու է Ռուսաստանում ամենաերկարը՝ 19կմ: