Ոչ մեկ իրավունք չունի կասկածել սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողություններին. Էրդողան

15:27 • 13.10.17

Ոչ մեկ իրավունք չունի կասկածի ենթարկել սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողությունները։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 


«Մենք սահման ունենք Իդլիբի հետ, և պետք է միջոցներ ձեռնարկենք: Ոչ ոք չի կարող հարցնել՝ ինչո՞ւ ենք մենք դա անում: Մենք Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահման ունենք, և մշտական վտանգի տակ ենք: Ես ասել եմ, որ մի օր գիշերը մենք կգանք, և Իդլիբում գործողությունը սկսված է: Հուսով եմ՝ այն արագ կավարտվի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում նահանգապետերի առաջ:


Նրա խոսքով՝ գործողության նպատակը «խաղաղ բնակչությանը պաշտպանելն է»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական զինված ուժերի առաջին շարասյունը մտել է Իդլիբ հինգշաբթի ուշ երեկոյան:


Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու շրջանակում հետախուզական գործողություն սկսելու մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան գործում է Աստանայում Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կտեղեկայվեն Իդլիբում անվտանգության գոտում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին սահմաններին: