«Կոշ» ՔՀԿ աշխատակիցները դատապարտյալի մոտ կանաչավուն, յուրահատուկ հոտով նյութ են հայտնաբերել

15:58 • 13.10.17

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո դատապարյալ Վ. Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են  չորս փոքր փաթեթներ, որոնց մեջ առկա էին 0,8 գրամ կոտրված սպիտակ դեղահաբեր, 10 գրամ սպիտակ և 6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես նաև մեկ բջջային հեռախոս` իր բաժանորդային քարտով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Հաջորդ օրը` ժամը 13:00-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են թղթով փաթեթավորված, կանաչավուն յուրահատուկ հոտով, կասկածելի զանգվածով երկու փաթեթ` ընդհանուր 2,4 գրամ քաշով:

Հոկտեմբերի 11-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Կ.Ս.-ի անվամբ քաղաքացի Տ. Բ.-ի կողմից բերված հանձնուքում` 200 գրամ տարողությամբ թթվասերի տարայի մեջ լցված տոմատի մածուկի մակերեսին, նկատել են սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր: