Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար

16:56 • 13.10.17

Ուրբաթ Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար: Այս մասին ասվում է տեսարժան վայրի պաշտոնական կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին ազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակ կլինի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև ուշ երեկո:

«Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար», - ասվում է կայքում:

ТАСС-ը գրում է, որ Ֆրանսիայում արհմիությունների գործադուլները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, ինչի պատճառն աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներն են: Այն որոշվել է անցկացնել առանց խորհրդարանական քվեարկության՝ նախագահի ստորագրության միջոցով:

Կառավարության պնդմամբ՝ պլանավորված բարեփոխումների նպատակն արհմիությունների և գործատուների բանակցությունների ավելի ճկուն և արդյունավետ մեխանիզմ ստեղծելն է: