Իսլանդիայի նախագահը լոգանք ընդունելու ժամանակ կոտրել է քիթը
Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը հայտնել է, որ լոգանք ընդունելու ժամանակ կոտրել է քիթը։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցցանցում, փոխանցում է ria.ru-ն։
Նա հայտարարել է, որ հարվածից հետո կորցրել է գիտակցությունը, սակայն հիմա իրեն լավ է զգում։ Դեպքից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կարեր են դրել։
«Տաք ջրով և հարմարավետ վաննան երեկ գիշերը շատ թեժը դուրս եկավ»,- գրել է նախագահը։
Յոուհանեսոնն Իսլանդիայի նախագահ է դարձել 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 48 տարեկան հասակում, ինչը նրան դարձրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։










