Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Բաքվում

14:47 • 14.10.17

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Բաքվում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Նասիմինի շրջանում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը պատկանող Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված Toyota Prado ավտոմեքենային:


Վթարի հետևանքով վիրավորներ չկան:


Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: