Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել հեպատիտ A-ի պատճառով
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է սահմանել հեպատիտ A-ի բռնկման պատճառով: Հրահանգը հրապարակվել է նահանգի կառավարության կայքում:
«Արտակարգ դրության սահմանումը հնարավորություն է տալիս Կալիֆորնիայի առողջապահության վարչությանը գնել պատվաստանյութը անմիջապես արտադրողներից և դրանք փոխանցել տուժած շրջաններին»,–ասված է հայտարարության տեքստում:
Նշվում է, որ հիվանդությունից մինչ այժմ մահացել է արդեն 18 մարդ:










