Ռուսաստանում տպավորիչ հարսանեկան լուսանկար ստանալու ցանկությունն ավարտվել է ողբերգական ավտովթարով

23:29 • 14.10.17

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում հարսանեկան շարասյունը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ևս վեց մարդ, այդ թվում և մեկ տարեկան երեխան, հոսպիտալացվել են: Ավտովթարը տեղի է ունեցել «Կրիմսկ-Ջիգինկա» ամտոմայրուղու երրոդ կիլոմետրի վրա:

Lada Priora մակնիշի 31-ամյա վարորդը, որն ընթանալիս է եղել շարասյան կազմում, դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճակատային մասով բախվել է VAZ 21 06 ավտոմեքենային, ինչի հետևանքով նետվել է մեկ այլ մեքենայի՝ ВАЗ-2107-ի վրա: VAZ 21 06 ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Նախնական տվյալների համաձայն՝ Priora-ի վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել լուսանկարչի խնդրանքով, որը ցանկացել էր ավտոմեքենաների շարասյան տպավորիչ կադր ստանալ: