Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ անհայտ անձը հրդեհել է «Դիլիջան» ազգային պարկի 3 հենակետերից մեկը

11:07 • 14.10.17

Ոստիկանությունը երեկ ժամը 20։50-ին  ահազանգ է ստացել, որ անհայտ  անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային  պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայությունն իրականացնող անձանց հետ, ինչի ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն տնակը:

Այս մասին  Tert.am –ին հայտնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Aysor.am-ը մանրամասնել  է, որ միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։