Ֆրանսիայում հետախույզը պատահաբար լրտեսման մասին տվյալները փոխանցել է կասկածյալին

16:26 • 14.10.17

Ֆրանսիայի տարածքային հետախուզության կենտրոնական ծառայության աշխատակիցը սխալմամբ կասկածյալ իսլամիստի մասին բոլոր տվյալները փոխանցել է հենց կասկածյալին, հայտնում RT-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աշխատակցին հանձնարարված էր տեղեկություն հավաքել Փարիզի իմամներից մեկի մասին, որին կասկածում էին ծայրահեղականության մեջ:

Ցանկանալով գործընկերոջն ուղարկել հավաքված տվյալները՝ նա շփոթել է հեռախոսահամարները և հաղորդագրությունն ուղարկել է հենց իմամին:

Կասկածյալն անմիջապես պատասխանել է հաղորդագրությանը՝ նշելով, որ աշխատակիցը չունի մասնագիտական հմտություններ:


Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներն այդ սխալի պատճառով նույնպես ստիպված են եղել դադարեցնել իրենց սեփական լրտեսությունը: