«Գահերի խաղը» սերիալի դերասանը ներողություն է խնդրել բռնաբարության մասին կատակի համար

15:14 • 14.10.17

Դերասան Ջեյսոն Մոմոան, ով «Գահերի խաղը» սերիալում հանդես է եկել Խալ Դրոգոյի դերում, ներողություն է խնդրել վերջերս իր արած ոչ պատշաճ կատակի համար: Այդ մասին դերասանը գրել է Instagram-ում:


2011 թվականին Սան-Դիեգոյում անցկացվող Comic-Con փառատոնին դերասանը բացատրել է ֆենթեզի ժանրի նկատմամբ իր սերը «գեղեցիկ կանանց բռնաբարելու» հնարավորությամբ:

«Ես չափազանց հիասթափված եմ ինձանից անզգույշ արտահայտությունների համար, որոնք ես ինձ թույլ տվեցի այդ օրը: Ես գիտեմ, որ իմ ամենաանկեղծ ներողության խոսքերը չեն կարող վերադարձնել այդ վիրավորական խոսքերը»,– գրել է նա:

«Բռնաբարությունը և սեռական ոտնձգությունը կարող են անդրադառնալ բոլորին, և ևս ինքս ընտանիքիս անդամների և ընկերների մեջ տեսել եմ դրա ցավագին հետևանքները: Ես թույլ եմ տվել իսկապես վիրավորական արտահայտություն: Դա անթույլատրելի է, և ես խորապես ներողություն եմ խնդրում այդ խոսքերի համար»,- ավելացրել է Մոմոան:

Դերասանը ներողություն է խնդրել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ստեղված սկանդալի ֆոնին, ում նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել մի շարք հոլիվուդյան դերասանուհիներ: