ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա

05:53 • 14.10.17

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր, ավելի կոշտ քաղաքականություն  Թեհրանի հանդեպ:


«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ԳՀՀԾ ստորագրումը լուրջ քայլ է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հասնելու ճանապարհին, և նա հույս ունի, որ այդ պայմանագիրը չի չեղարկվի», - ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները:


ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար» և հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա: