Ճապոնիայում Սիմոե հրաբուխը ավելի քան 2 կիլոմետր բարձրության մոխրի սյուն է արտանետել
Ճապոնիայի հարավում՝ Միյաձակի և Կագոսիմա պրեֆեկտուրաների սահմանին գտնվող Սիմոե հրաբուխը 2300 մետր բարձրության մոխրի և ծխի սյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հրաբխի շրջակայքում շարունակվում են թույլ տատանումներ գրանցվել:
Խառնարանից երկու կիլոմետր շառավղով առկա է քարերի արտանետման վտանգ:
Ավելի վաղ Սիմոե հրաբխի վտանգի մակարդակը փոքր ժայթքումից հետո հասցվել է երրորդ մակարդակի։
Օդերևութաբանները հրաբխի ակտիվությունը նկատել են հոկտեմբերի սկզբին:










