ԵՄ գագաթնաժողովին Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին որոշում չի կայացվի. Մերկել
Թուրքիայի հետ Եվրամիությանը նրա անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման մասին որոշում չի կայացվի Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ գերմանական կառավարության կայքում հրապարակված տեսաուղերձում, հայտնում է ТАСС-ը:
«Ես ասում էի, որ մենք ցանկանում ենք քննարկել իրավիճակը Թուրքիայի հետ, այդ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց, իհարկե, մենք այժմ որևէ որոշում չենք կայացնի: Բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը, թե ինչ եզրակացություններ դրանից մենք կարող ենք անել»,- ասել է նա:
Որպես գործոններից մեկը, որոնք ստիպում են Բեռլինին վերանայել Անկարայի հետ հարաբերությունները, Գերմանիայի կանցլերը նշել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները:
«Կոնկրետ որոշումներ ես չեմ ակնկալում, բայց կանխատեսում եմ շատ բաց քննարկում»,- հավելել է նա:
Նշենք, որ Գերմանիայի տասնյակ քաղաքացիներ Թուրքիայում գտնվում են կալանքի տակ, նրանց թվում է նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:
ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 19-20-ը, Բրյուսելում։










