Դիմացկունության մրցարշավի աշխարհի առաջնության մրցարշավորդը քնել է Toyota-ի ղեկին (տեսանյութ)

16:51 • 14.10.17

Մրցարշավորդը քնել է ղեկին դիմացկունության մրցարշավի աշխարհի առաջնության ժամանակ: Toyota-ի ղեկին քնած մրցարշավորդի տեսանյութը Twitter-ում հրապարակել է մրցարշավի պաշտոնական էջը:

Տեսանյութը ուղեկցվում է հետևյալ գրությամբ՝ «ինչպես հաղթահարել օրգանիզմի ժամային ռիթմի խանգարումը Սեբաստյանի ոճով»:

Ժամային ռիթմի խանգարումը ինքնաթիռով թռիչքի ժամանակ ժամային գոտիների փոփոխության հետևանքով առաջացող ֆիզիոլոգիական վիճակն է:


Հաղորդվում է, որ մրցարշավորդը քնել է, երբ մեքենան պետք է գնար փորձնական մրցարշավի:


Թիմը փորձել է կապվել մրցարշավորդի հետ հեռակապով, բայց նա չի արձագանքել: Սեբաստյանն արթնացել է միայն այն բանից հետո, երբ մրցումների մեկ այլ մասնակից հարվածել է մեքենային:

 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։