«Բացահայտիր Հայաստանը Երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը` լուսանկարներով

19:39 • 14.10.17

«Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից և Լիտվայից փառատոնին մասնակցող օդագնացներն ու վիճակահանությամբ նախապես հաղթող ճանաչված մի քանի լուսանկարիչները և հեռուստաօպերատորները 14 օդապարիկներով հետզհետե բարձրացել են տոնախմբող Երևանի երկինք:

Հարկ է նշել, որ օդագնացները 90 րոպե տևողությամբ թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում: Իսկ ավելի ուշ Հանրապետության հրապարակում կրկին, անակնկալ վիճակահանությամբ, ճոպաններով կապված՝ սահմանափակ բարձրությամբ տեղային թռիչքներ կատարելու հնարավորություն կընձեռվի արդեն երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Skyball» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անց է կացվում գործընկեր կառույցների աջակցությամբ: