ՌԴ գյուղատնտեսության նախարարն իր հայտարարությամբ ծիծաղի է հասցրել Պուտինին (տեսանյութ)

10:11 • 14.10.17

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը նախագահի հետ գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով խորհրդակցությանը ծիծաղի է հասցրել Վլադիմիր Պուտինին, գրում է vz.ru-ն։


Հանդիպման ժամանակ նախարարն օրինակ է բերել Գերմանիան, որն իր խոզի մսի զգալի մասն արտահանում է այդ թվում Ինդոնեզիա։ Պուտինը նկատել է, որ Ինդոնեզիան մահմեդական երկիր է, ինչն էլ նշանակում է, որ խոզի միս այնտեղ չեն ուտում։


«Լավ, ուրեմն Հարավային Կորեա»,- իր ասածը փորձել է ուղղել նախարարը։ «Ի՞նչ տարբերություն»,- հավելել է նա ժպտալով։ Պուտինը ծիծաղել է և ձեռքերով փակել դեմքը։


Տեսանյութը Twitter-ում հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։