Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է սահմանվել «Օֆելյա» կոչվող փոթորկի պատճառով
Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել «Օֆելյա» կոչվող փոթորկի պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Իռլանդիայի համապատասխան մարմինները հայտնել են, որ փոթորիկը կարող է վերածվել վտանգավոր մերձարեւադարձային ցիկլոնի՝ երկուշաբթի հասնելով կղզու ափերին։
Փոթորիկը կլինի շուրջ 80 կմ/ժ արագությամբ, մեկընդմեջ հասնելով անգամ 130 կմ/ժ արագության:










