Հս. Կորեան խոստացել է վերացնել թշնամիներին

01:25 • 15.10.17

Հյուսիսային Կորեան խոստացել է վերացնել թշնամիներին, ովքեր կկանգնեն խաղաղ կյանքի իր ճանապարհին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի ավարտին ասել է Հյուսիսային Կորեայի խորհրդարանի փոխնախագահ Ան Դոն Չհունը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

«Մեր պետությունը ևս ուզում է խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալ: Այդ պատճառով նման խաղաղության հասնելու համար բոլոր թշնամիներին, որոնք կարող են խոչընդոտել, մենք վճռականապես կոչնչացնենք»,- ասել է փոխնախագահը: