Ռուս մոդելը լողավազանի մեջ խորտակել է ընկերոջ ավտոմեքենան՝ իրեն փող չտալու պատճառով (լուսանկարներ)

16:40 • 15.10.17

Ռուս մոդել Կրիստինա Կուչման խորտակել է իր ընկերոջ՝ ամերիկացի բանկատեր Գայ Ջենտիլեյի ավտոմեքենան, երբ վերջինս հրաժարվել է 50 հազար դոլար տալ նրան սեփական բիզնեսը բացելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանք վիճել են ռեստորանում ընթրելու ժամանակ: Նեղացած մոդելը թափել է թեյի բաժակը նրա դեմքին և դուրս եկել: Շուտով տղամարդը հաստատության հետևի բակում «անակնկալ» գտնելու խոստումով հաղորդագրություն է ստացել, դուրս եկել և հայտնաբերել իր ավտոմեքենան ջրի մեջ:

Ջենտիլեի խոսքով՝ սկզբում ինքը վախեցել է, որ աղջիկը կարող է ներսում լինել, և նույնիսկ չի մտածել ավտոմեքենայի մասին: Այնուհետև նա հասկացել է, որ աղջիկն այնտեղ չէ, զայրացել և դիմում գրել ոստիկանություն:

«Ես իրոք սիրել եմ նրան և պատրաստվել ամուսնանալ, սակայն նա շատ հեռու է գնացել», - պատմել է տղամարդը:

Նշվում է, որ ավտոմեքենան ջրից հանելու համար պահանջվել է մոտ 4 ժամ: