Մոսկվայում «օրենքով գող» է ձերբակալվել

11:51 • 15.10.17

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Իլյաս Սարկիևին, որը հայտնի է Վովչիկ Սիրա (Вовчик Сыра) մականվամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, իրավապահ մարմիններից քաջատեղյակ աղբյուրին հղումով, «օրենքով գող»-ը կասկածվում է առանձնակի խոշոր չափի խարդախություն իրականացնելու համար:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Սարկիևը 2013թ. հուլիսից մինչ 2016թ. խաբեությամբ իր ծանոթից ավելի քան 25 մլն ռուբլի է  վերցրել՝ խոստանալով գումարը փոխանցել  պարտատիրոջն ու ծանոթի ունեցած պարտքը մարել:

Սակայն իրականում Սարկիևը գումարը պարտատիրոջը փոխանցելու միտք անգամ չի ունեցել: Միլիոնները ստանալուց հետո, նա դրանք յուրացրել է ու սեփական հայեցողությամբ տնօրինել:

Այժմ Սարկիևին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում: