Մոսկվա-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ սրահում ծագած վթարային իրավիճակի պատճառով

14:35 • 15.10.17

«ЮТэйр» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվելիս է եղել Սուրգուտ, վերադառնում է Վնուկովո օդանավակայան՝ սրահում ծագած վթարային իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

«ЮТэйр» ավիաընկերության UT295 չվերթը, որը 10:30-ին Վնուկովո օդանավակայանից ուղորվել է Սուրգուտ, սրահում վթարային իրավիճակի պատճառով կայացրել է Մոսկվա վերադառնալու որոշում», - հաղորդել է աղբյուրը:

Ինչպես RT-ին հայտնել են Վնուկովոյում, ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք իրականացնել օդանավակայանում: