Կոտայքում BMW X5-ը բախվել է քարե պարսպին. վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է (լուսանկարներ)

09:17 • 16.10.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:


Պարզվել է, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին BMW X5 մակնիշի 70 DD 101 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել  է էլ. սյանն ու քարե պարսպին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: