Սամվել Բաբայանը ձայնը կտրվելու պատճառով չէր ներկայացել դատական նիստին. նիստը հետաձգվեց (տեսանյութ)

12:09 • 16.10.17

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Նախորդ դատական նիստին ներկայացվեցին փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալների ցուցմունքները:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որի ընթացքում ցուցմունք պետք է տար Սամվել Բաբայանը։

Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանն ու Սամվել Բաբայանը չէին ներկայացել դատական նիստին: 

Քրեակատարողական վարչությունից դատարանը դիմում էր ստացել այն մասին, որ Սամվել Բաբայանը հայտնում էր, որ մրսածության պատճառով ձայնալարերի խնդիր ունի և չի կարող ցուցմունք տալ. «Մրսածության հետևանքով ձայնս ամբողջությամբ կտրվել է, նման խնդիր ես պարբերաբար ունենում եմ։ Ձեր կողմից նշանակված դատական նիստին չեմ կարող ներկայանալ նշված պատճառով։ Ուստի խնդրում եմ մեկ շաբաթով հետաձգել նիստը»։

Դատական նիստը հետաձգվեց։ 

Հիշեցնենք, որ « Իգլա»-ի գործով անցնում է 7 ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը: