Կալիֆորնիայում հայտարարել են հրդեհների դեմ պայքարում «բեկումնային պահի» մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի իշխանությունները, որտեղ արդեն մեկ շաբաթ հրդեհներ են մոլեգնում, հայտարարել են այդ աղետի դեմ պայքարում «բեկումնային պահի» մասին: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Մեկ շաբաթ առաջ ամեն ինչ սկսվեց որպես մղձավանջ, և եկավ այն օրը, որի մասին մենք երազում էինք»,- լրագրողներին հայտնել է Նապա շրջանի ղեկավար Բելիա Ռամոսը:
Ինչպես նշվում է՝ որոշ շրջաններում, որտեղ արդեն բավականաչափ անվտանգ է, մարդկանց թույլ է տրվել վերադառնալ տներ: Ընդհանուր առմամբ, այժմ գործում է տարհանման մասին 75 հազար հրահանգ: Նախօրեին այդ թիվը կազմել է մոտ 100 հազար:
«Վերջին օրվա ընթացքում պայմանները կտրուկ փոխվել են, և դա լավ նշան է»,- հայտնել է Կալիֆորնիայի անտառների պահպանության և հրդեհներից պաշտպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Բերլանտը:
Նրա խոսքով՝ «հնարավոր է՝ դա նշան է, որ հրդեհների դեմ պայքարում շրջադարձային պահ է տեղի ունեցել»:
Վերջին տեղեկություններով՝ Կալիֆորնիայում հրդեհների զոհ է դարձել 40 մարդ:






















