Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը հաղթել է Վենեսուելայի նահանգներից մեկի նահանգապետի ընտրություններում

10:25 • 16.10.17

Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը՝ Արխենիս Չավեսը, հաղթանակ է տարել Բարինաս նահանգում նահանգապետի ընտրություններում, հայտնում է gazeta.ru-ն:


Նա ստացել է ընտրողների ձայների 52,88 տոկոսը: Արխենիս Չավեսն առաջադրվել էր Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունից:


Լատինամերիկյան հանրապետության 23 նահանգում անցկացված ընտրություններում նահանգներից 17-ում հաղթել են սոցիալիստները, մնացած 5-ում՝ ընդդիմությունը:


Ուգո Չավեսը Վենեսուելայի նախագահն էր 1999 թվականից մինչև 2013 թվականը: Նա մահացել է 2013 թվականի մարտի 5-ին, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից: