Հրվ. Կորեայի նախագահական պալատի տարածքում Հս. Կորեայի քարոզչական թերթիկներ են հայտնաբերվել

11:33 • 16.10.17

Սեուլում՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայրի տարածքում, հայտնաբերվել են Հյուսիսային Կորեայից քարոզչական թերթիկներ: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նստավայրի անվտանգության ծառայությանը:


Վաշինգտոնի հետ Սեուլի ռազմական համագործակցությունը քննադատող քարոզչական նյութերը ցրված են եղել նստավայրի տարածքում և հարակից փողոցներում: Ենթադրաբար դրանք հայտնվել են այնտեղ օդապարիկների կամ անօդաչու թռչող սարքերի միջոցով: