Թագուհին տվել է իր համաձայնությունը. արքայազն Հարին ու դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, զույգը հայտարարել է, որ արդեն ստացել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրհնությունն ու նշանադրվել է: Նշվում է, որ 93-ամյա միապետը թոռանն ամուսնանալու թույլտվությունը տվել է իր պսակադրության 70-րդ տարեդարձը նշելուց մեկ շաբաթ հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Հարին հարսնացուի ծնողներից պաշտոնապես խնդրել է Մարքլի ձեռքը:
Հայտնի է, որ 33-ամյա Հարին ու 36-ամյա Մարքլը հանդիպում են մեկուկես տարի: Նրանք շուտով պատրաստվում են հանդես գալ հեռուստատեսությամբ ու պատմել կայացած նշանադրության և սպասվելիք ամուսնության մասին:
Նշվում է, որ զույգն ապրիլից շուտ չի ամուսնանա՝ սպասելով Հարիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն:
Հայտնի է նաև, որ պսակադրությունից հետո նրանք ապրելու են Քենսինգթոնյան պալատում:











