Ճապոնիայում կապիկն օգնել է մրցավարներին սկսել ֆուտբոլային խաղը (տեսանյութ)

16:33 • 28.11.17

Անսովոր իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի մեկնարկից առաջ:

 

«Կարեզո Օսակա» և «Վիսել Կոբե» թիմերը դուրս են եկել խաղադաշտ և խաղը սկսելու համար մնացել է միայն, որ մրցավարները բերեն գնդակը: Այս հարցում նրանց օգնել է կապիկը:

 

Կենդանին սկզբում չի հասկացել, թե ինչ պետք է անի և սկսել է ոտքերով հարվածել գնդակին, բայց հետո վերցրել է այն ու մոտեցրել մրցավարին:

 

Հիշեցնենք` «Վիսել Կոբեի» կազմում է հանդես գալիս գերմանացի ֆուտբոլային աստղ Լուկաս Պոդոլսկին: Նրա թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել, իսկ անձամբ Լուկասը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: