Միխայիլ Մինասբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
84 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր քաղաքական գործիչ, գիտնական, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանում ավիացիոն արդյունաբերության հիմնադիր, «Արմավիակոմպլեքս» արդյունաբերական միավորման հիմնադիր և գլխավոր տնօրեն, Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Գերագույն խորհրդի անդամ, «Սպրավեդլիվոստ» և «Սոգլասիե» պատգամավորների խմբակցությունների հիմնադիր, ՄԱԿո Մոսկովյան-հայկական առևտրաարդյունաբերական ընկերության հիմնադիր և ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, շքանշանակիր Միխայիլ Սերգեի Մինասբեկյանը։
Միխայիլ Սերգեի Մինասբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18։00-ից 19։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։
Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-ից 13:00։










