«Արմավիր» ՔՀԿ-ի այցելուի մոտ հայտաբերվել է 18,3 գրամ քաշով սև կոշտ զանգված

17:06 • 15.01.18

Դեկտեմբերի 28-ին` ժամը 12:30-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ  Բ. Գ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի մոտից հայտնաբերել են 18,3 գրամ ընդհանուր քաշով սև կոշտ զանգված և 0,8 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: