Չինաստանում գիշատիչները հարձակվել են կրկեսի ձիու վրա (տեսանյութ)

21:34 • 15.01.18

Չինաստանի Հեբեյ նահանգում գտնվող Cangxian Cirque կրկեսում գիշատիչները դուրս են եկել աշխատակցի վերահսկողությունից և հարձակվել ձիու վրա: Միջադեպը նկարահանել է կրկեսի աշխատակիցներից մեկը, որը ներկա է եղել փորձին:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ձին, փորձելով ազատվել վայրի կենդանիներից, սկսում վազել բեմով, սակայն նրա հետևից ընկած առյուծն ամուր բռնում է նրան:

Հաստատության աշխատակիցները ձողերի միջոցով փորձում են հեռու քշել գիշատիչներին, և մի պահ սա հաջողվում է նրանց: Մի քանի վայրկյան անց գիշատիչները կրկին հարձակվում են ուժասպառ ձիու վրա:

Արդյունքում կրկեսի աշխատակիցներին վերջապես հաջողվում է փրկել ձիուն, որի մոտ այս բախումից վերքեր են առաջացել: