Ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

17:09 • 15.01.18

Ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:


Ավելի վաղ հաղորդվել է 5,8 հազար մարդու տարհանման մասին: Տարհանման մասին որոշումը կայացվել է, երբ հրաբուխը շաբաթ մոխրի սյուն է արտանետել:


Ընդհանուր առմամբ, 3.061 ընտանիքների տարհանումն իրականացվել է Կամալիգ, Գվինոբատան և Մալիլիպոտ քաղաքներում: Հարկադիր տարհանում է իրականացվում նաև Լեգապսի և Դարագա քաղաքներում լավայի ժայթքման մասին հաղորդագրություններից հետո: Բնակչության տարհանմանը ներգրավված են ոստիկանությունը և զինվորականները:


Երկուշաբթի հրաբխի վրա գրանցվել են հրաբխային գմբեթի փլուզումներ:


Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ լավայի դուրս ժայթքելու պատճառով Կամալիգ և Պոլանգի քաղաքները երկուշաբթի ծածկվել են մոխրի շերտով:

 

 

More than 12,000 people have been ordered to evacuate from a seven kilometre (four mile) danger zone around the crater, as officials warned them of potentially destructive mudflows and toxic clouds

The crater began glowing on Sunday evening, in what is believed to be a sign of the growth of a new lava dome