Ֆրանսիացիները պահանջել են Ռուսաստանին մարել ցարական պարտքերը

18:31 • 15.01.18

Ֆրանսիայի մոտ 400 հազար քաղաքացի պահանջել է, որ Ռուսաստանը վերադարձնի պարտքերը, որոնք չեղարկվել են 1918 թվականին Վլադիմիր Լենինի հրահանգով: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:


Նշվում է, որ 15 միլիարդ ֆրանկը, որը XIX դարի երկրորդ կեսում ներդրվել են ռուսական երկաթուղային ընկերություններում, այդպես էլ չեն վերադարձվել: Ներկայիս փոխարժեքով՝ նրանց պահանջած գումարը համարժեք է մոտ 53 միլիարդ եվրոյի:


Իրավահաջորդները պնդում են, որ ռուսական պարտատոմսերի հարյուր հազարավոր սեփականատերեր սնանկացել են պարտքերի չվճարման հետևանքով:


Այժմ պարտքի վերադարձը պահանջում են նրանց ժառանգները:


Նշվում է, որ այնուամենայնիվ, պարտքերի վերադարձը պահանջողները չեն կարող առանձնակի հույս ունենալ, որ Ռուսաստանը կմարի պարտքերը, քանի որ 1997 թվականին Մոսկվան Փարիզի հետ կնքել է համաձայնագիր, որի համաձայն ռուսական կողմը փակված ցարական պարտքի հաշվին է վճարել 330 միլիոն եվրո: