Քաղցկեղը սոդայի լուծույթ ներարկելով բուժող իտալացի բժիշկը դատապարտվել է 5.5 տարի ժամկետով ազատազրկման

23:10 • 15.01.18

Այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմի ոստիկանությունը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել նախկին բժշկին, որը որպես քաղցկեղի բուժում սոդա է առաջարկել, ինչն ավարտվել է հիվանդի մահով:

La Repubblica-ի հաղորդմամբ՝ Տուլիո Սիմոնչինին մեղավոր է ճանաչվել մասնագիտությամբ ապօրինի կերպով զբաղվելու և ոչ դիտավորյալ սպանության համար: Նրա գործընկերը՝ ռենտգենաբան Ռոբերտո Գանդինին, դատապարտվել է 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Նշվում է, որ վեց տարի առաջ նրանց զոհ է դարձել Կատանիա քաղաքի 27-ամյա բնակիչ Լուկա Օլիվոտոն, որի մոտ գլխուղեղքի ուռուցք է ախտորոշվել: Տղամարդը դիմել է Սիմոնչինիին, որը սոդայի լուծույթի ներերակային ներարկում է նշանակել:

Երիտասարդը մահացել է երկու օր անց՝ սրտի կաթվածի հետևանքով, որի պատճառը հիմնաթթվային հավասարակշռության խախտումն էր: