Հռոմի պապը խոստովանել է, որ վախենում է միջուկային պատերազմից

17:17 • 15.01.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ վախենում է միջուկային պատերազմից, գրում է ANSA գործակալությունը:

«Այո, ես իսկապես վախենում եմ դրանից: Մենք գտնվում ենք (միջուկային պատերազմի սկսման) շեմին: Պատերազմի սկսման համար բավական է մի ինչ-որ իրադարձություն: Կա ռիսկ, որ նման քայլն ամբողջովին կփոխի իրավիճակը», - ասել է Հռոմի պապը:

Ցուցադրելով Նագասակիում 1945 թվականի ատոմային հարձակման հետևանքների մասին պատմող մի լուսանկար՝ Ֆրանցիսկոս պապը հորդորել է ձգտել միջուկային զինաթափմանն ու զենքի ոչնչացմանը: