2017թ. ՔԿՀ-ներում առգրավվել է 2052լ ալկոհոլային խմիչք, 2063 ծակող գործիք, 1839 հեռախոս, հարուցվել է 76 քրգործ

17:10 • 15.01.18

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

ա) ոգելից խմիչք` 2052.95 լ. (2016թ.՝ 2505 լ.),                                                                                  

բ) թմրամիջոցներ` 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.),

գ) կտրող-ծակող գործիքներ`2063 միավոր, (2016թ.՝ 3069)                              

դ) դրամ և արժեքավոր իրեր` 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),

ե) բջջային հեռախոս`1839 հատ (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ: