Քաթարը հերքել է քաղաքացիական ինքնաթիռ «որսալու» վերաբերյալ ԱՄԷ-ի մեղադրանքները
Քաթարի իշխանությունները հերքել են Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ինքնաթիռ «որսալու» վերաբերյալ ԱՄԷ-ի մեղադրանքները: Այդ մասին հայտնել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարությանը:
Այդկերպ Դոհան արձագանքել է ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, որն ավելի վաղ հայտնել էր քաթարական ռազմաօդային ուժերի կողմից ուղևորատար ինքնաթիռ «որսալու մասին» և տեղի ունեցածն անվանել միջազգային պայմանավորվածությունների աղաղակող խախտում:
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռն իրականացնում էր կանոնավոր չվերթ դեպի Բահրեյնի մայրաքաղաք Մանամա:










