Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
12:20 • 16.01.18
Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ:
Placeholder










