Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը

14:21 • 16.01.18

ՊՊԾ գունդը զավթելու, ոստիկանների սպանության և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Սմբատ Բարսեղյանն այսօր դադարեցրել է հացադուլը»:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը հացադուլ էր սկսել նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին:

Նա գտնվում է  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և պահանջում էր որպեսզի իրեն տեղափոխեն « Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

ՔԿՎ–ն գտնում էր, Սմբատ Բարսեղյանին այլ ՔԿՀ տեղափոխելու հիմքեր չկան: Նշենք, որ Բարսեղյանը պաշտպան չունի, դատական նիստերից մեկի ժամանակ նա հրաժարվել էր իր պաշտպան Հայկ Ալումյանից: