Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ

11:17 • 16.01.18

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, տեղեկացնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Նազարբաևն այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, Ղազախստանի նախագահը մասնակցություն կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: