Պենտագոնը Թուրքիայի հայտարարությունների ֆոնին կոչ է արել դադարեցնել էսկալացիան և կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա

22:52 • 16.01.18

Միացյալ Նահանգները Աֆրինում քրդերի դեմ նախապատրաստվող գործողության մասին Թուրքիայի հայտարարությունների ֆոնին կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել լարել իրավիճակը թուրք-սիրիական սահմանի շրջանում և կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, հայտնում է ТАСС-ը:


Այդ մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Ադրիան Ռենքին Հելոուեյը:


«Կոալիցիան գործողություններ չի իրականացնում Աֆրինում, որովհետև կենտրոնացած է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա էսկալացիայից և կենտրոնանալ ԻՊ-ին ոչնչացնելու վրա»,- ասել է նա:


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գործողություն կանցկացնի սիրիական Աֆրինում «սիրիական ընդդիմության» ուժերի հետ համատեղ: