Թրամփը միայն իր վրա է պահել անձրևանոցը՝ առաջին տիկնոջն ու որդուն ստիպելով թրջվել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի և որդու՝ Բերոնի հետ նախագահական Air Force One օդանավով Ֆլորիդայից մեկնել է Վաշինգտոն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օդանավ բարձրանալու ժամանակ վատ եղանակ է եղել՝ անձրևել է: Յոթանասունմեկամյա Թրամփը սև մեծ անձրևանոցը ձեռքին պատսպարվել է անձրևից՝ մոռանալով առաջին տիկնոջ ու որդու մասին:
Լուսանկարներում երևում է՝ ինչպես են առանց անձրևանոց մնացած 47-ամյա Մելանյա Թրամփն ու 11-ամյա Բերոնը թրջվելով բարձրանում օդանավ: Մինչդեռ ապահով անձրևանոցի տակ պատսպարված Թրամփն առանց հետ նայելու բարձրանում է նրանց առջևից:
Համացանցի օգտատերերն ու մի շարք կայքեր, պորտալներ բազմիցս մեղադրել են Թրամփին կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու, առհասարակ, անդաստիարակ պահվածքի համար:

















