Ուկրաինայի գերագույն ռադայի մոտ բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)
Ուկրաինայի գերագույն ռադայի պատերի մոտ այսօր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև: Ցուցարարներին հաջողվել է այրել իրենց հետ բերած հինգ անվադող, հայտնում է «112 Украина»-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փորձել են մարել կրակը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել, իրավապահների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետել:
Բախումների հետևանքով վիրավորվել է մեկ իրավապահ: Ոստիկանության բաժին է տեղափոխվել մեկ ցուցարար:
Կիևի կենտրոն է բերվել մոտ 4 հազար ուժային, ուժեղացվել է կառավարական թաղամասի հսկողությունը:
Հունվարի 16-ին Ռադայում քննարկվում է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքի նախագիծը:










