Երևանյան տներից մեկի լոգարանում հայրը հայտնաբերել է երիտասարդ աղջկա դին
Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում, Tert.am-ի տեղեկություններով, հայրը հայտնաբերել է իր երիտասարդ դստեր դին:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից հաստատեցին Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում դի հայտնաբերելու մասին լուրը:
«Արաբկիր շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է աղջկա դի»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածն աշխատել է «BEKO» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ:










